Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը չի կարող դեմ լինել հայ ժողովրդի՝ հօգուտ եվրաինտեգրման կատարած ընտրությանը, այնուամենայնիվ նախ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք նման ընտրություն իրականում գոյություն ունի. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Եվրամիությունը Հայաստանի ապագան է, նախագահ Պուտինը բազմիցս ասել է՝ եթե դա ժողովրդի ընտրությունն է, ինչպե՞ս կարող ենք դեմ լինել դրան։ Բայց եկեք նախ հասկանանք՝ արդյոք Եվրոպական միության վերաբերյալ նման ընտրություն իրականում գոյություն ունի, թե ոչ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում։

Երիտասարդության միջազգային փառատոնն անցկացվում է Եկատերինբուրգում՝ սեպտեմբերի 11-17-ը։
 

220