Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադան մասնակցում է Իրանի դեմ ռազմական հակամարտությանը՝ Վաշինգտոնին հանգստացնելու համար, չնայած Վաշինգտոնի քաղաքականությանը Օտտավայի նկատմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Վաշինգտոնը Կանադան անվանում է իր 51-րդ նահանգ. Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում կանադական ապրանքների վրա. Վաշինգտոնը վիրավորում է Կանադային և սպառնում նրան պատժով անտառային հրդեհների ծխի պատճառով: Մինչդեռ Օտտավան մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած անօրինական պատերազմին՝ Վաշինգտոնին հանգստացնելու համար»,- գրել է Բաղաին։

Նշենք, որ Կանադայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հինգ բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց Օտտավան մեղադրում է Հորմուզի նեղուցով նավագնացությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ:

71