Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում՝ Վաշինգտոն նահանգի արևելքում, բռնկված անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 600 տուն, բիզնես և այլ շենքեր, հաղորդում է «Associated Press»-ը։
Իշխանությունները հայտարարել են, որ հրդեհները մարվել են։ Կրակը տարածվել է նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Սպոքեյնի շրջակայքում գտնվող 21 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։
Պաշտոնյաների խոսքով՝ տարածաշրջանում անտառային հրդեհները բռնկվել են կայծակի պատճառով։ Սպոքեյնի տարածքում բռնկվել է երեք հրդեհ։ Օգոստոսի 1-ին նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, և Ազգային օդերևութաբանական ծառայությունը նահանգի արևելյան մասում իրավիճակը անվանել է «հատկապես վտանգավոր»։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները նշել են, որ չոր եղանակը և տեղանքը խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքները։