Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքների և հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքները վերացվել են, և նշված մարզերի համայնքներում ու բնակավայրերում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետների իրականացրած օպերատիվ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել վթարի հետևանքները և վերականգնել էլեկտրամատակարարումը։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ցուցաբերած համբերության ու ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես ժամեր առաջ տեղեկացրել էինք, էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։

153