«Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից է և գլխավոր տնօրենը։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք, քննչական բաժինը պարզում է։
05 Օգոստոս, 2026 09:46
105