Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ պատանիների առաջնությունում 4 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։
5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
10 Օգոստոս, 2026 10:10
130
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10 Օգոստոս, 2026 09:41
Ծաղկաձորը կընդունի շախմատի աշխարհի դպրոցական թիմերի առաջնության եվրոպական փուլը
06 Օգոստոս, 2026 20:05
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
05 Օգոստոս, 2026 11:40