Վանաձորի և Մասիսի որոշ հասցեներում, Կուրթանում մի քանի ժամ գազ չի լինի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Հայտնում են նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
10 Օգոստոս, 2026 11:42
58
Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում է
06 Օգոստոս, 2026 12:17
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
05 Օգոստոս, 2026 21:16
Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03 Օգոստոս, 2026 22:19