Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 11-15-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 11-ին, 14-15-ի գիշերը և երեկոյան, 12-13-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։