Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ես չանեի այն, ինչ արեցի, նրանք հենց հիմա միջուկային զենք կունենային, և դուք նրանց կդիմեիք «սըր»։ Դուք նրանց կանվանեիք «սըր»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նշել է, որ Իրանի հետ հակամարտությունը ավարտին հասցնելու համար ԱՄՆ-ը ունի երեք ռազմավարություն:

«Մենք ունենք երեք ռազմավարություն։ Անել այն, ինչ անում ենք հիմա՝ պարզապես առաջ շարժվել և տեսնել, թե որքան վատ են գործերը նրանց մոտ, քանի որ նրանց մոտ գնաճը կազմում է 300 տոկոս։ Նրանց արժույթը գործնականում ոչինչ չարժե։ Նրանք չեն վճարում իրենց զինվորներին։ Նրանց զինվորները դասալքություն են կատարում։ Այնպես որ, պետք է պարզապես շարունակել նույն ոգով, քանի որ նրանք այդպես երկար չեն ձգի։

Նրանց շատ, շատ ուժեղ հարված հասցնել, կամ էլ՝ ըստ էության, երրորդ տարբերակը՝ պարզապես տնտեսապես ջախջախել նրանց։ Բայց մենք առանց այն էլ դա անում ենք։ Դա կարծես առաջին տարբերակի մի մասն է»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ տնտեսական առումով Իրանում լիակատար քաոս է:

«Այնպես որ, տնտեսական առումով նրանց մոտ լիակատար քաոս է։ Նրանք չեն կարողանում գումար պարտքով վերցնել։ Մենք վերահսկում ենք նրանց գումարները՝ այն, ինչ նրանք ունեին, իսկ նրանք շատ բան ունեին, և մենք ամբողջությամբ վերահսկում ենք դա։ Ես նրանց բանկիրն եմ»,- եզրափակել է Թրամփը:

181