Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) F-16 կործանիչները որսացել են քաղաքացիական ավիացիայի երկու ինքնաթիռ, որոնք խախտել են թռիչքի ժամանակավոր սահմանափակումները (TFR) Բեդմինսթերի (Նյու Ջերսի) օդային տարածքում, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական գոլֆի ակումբը: Այս մասին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD):

Քաղաքացիական ինքնաթիռները անվտանգ դուրս են բերվել տարածքից: Դեպքի ժամանակ Թրամփը գտնվում էր գոլֆի ակումբում:

Ամերիկացի զինվորականները չեն հայտնել, թե քանի կործանիչ է մասնակցել գործողությանը: Բացի այդ, չի հստակեցվել, թե կոնկրետ որ օդանավերն են խախտել թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։ Dpa-ն նշում է, որ նման միջադեպեր սովորաբար լինում են փոքր ինքնաթիռների դեպքում:

Ընդհանուր ավիացիայի ինքնաթիռների օդաչուներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր թռիչքից առաջ ստուգել իրենց օդաչուներին ուղղված ծանուցումները և հետևել սահմանափակումներին:

133