Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեին» (2-1)։
Հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Սվիտ Սեսլարը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվում ։ Խաղի 70-րդ րոպեին աչքի ընկավ Կառլոս Ֆրանսան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Նշենք նաև, որ այս հաղթանակը պատմական էր հայկական ակումբային ֆուտբոլի համար, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում մինչ այս որևէ հայկական ակումբի չէր հաջողվել հաղթանակ տանել։
Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։