Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել, ըստ որի՝ Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի: 3. Աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,- ասվում է որոշման մեջ:

 

86