Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան փորձում է օգտվել ԱՄՆ նահանգի կարգավիճակով նախատեսված առավելություններից՝ առանց ԱՄՆ-ի կազմում նահանգ դառնալու։
Թրամփը նաև քննադատել է Կանադայի առևտրային քաղաքականությունը՝ նշելով, որ երկիրը տարիներ շարունակ բարձր մաքսատուրքեր է սահմանել ամերիկացի ֆերմերների համար։
«Այլևս այդպես չի լինելու», -հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հայտարարությունը հաջորդել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի որոշմանը՝ ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումից հետո դադարեցնել Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Քարնին հայտարարել է նաև, որ Կանադան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի մաքսատուրքերին համարժեք միջոցներով՝ երկրի աշխատողների և բիզնեսի շահերը պաշտպանելու համար։