Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին՝ կեսօրից հետո, 29-31-ը և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին՝ կեսօրից հետո, 28-31-ը և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-31-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։