Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) երեքշաբթի հայտնել է Գազայի հատվածում մի քանի թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին՝ զինվորականների համար առկա սպառնալիքները վերացնելու նպատակով։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի քանի օբյեկտների՝ անվտանգության ուժերի համար սպառնալիքները վերացնելու նպատակով։ ՑԱԽԱԼ-ի զինծառայողների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում է մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ։
Հարձակումների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Al Jazeera»-ն հաղորդում է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն չորս խաղաղ բնակիչ։
Աղբյուրի տվյալներով՝ հարվածի թիրախը քաղաքի արևմտյան ծայրամասում գտնվող Ալ-Քաթիբ արվարձանն էր։ Զոհերի թվում են մեկ կին և երկու երեխա։