Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին ։

Լատվիայում չորեքշաբթի մեկնարկել են Namejs-2026 ռազմական զորավարժությունները, որոնց կմասնակցի ՆԱՏՕ-ի մի շարք երկրների շուրջ 12 հազար զինծառայող։ Այս մասին հայտնում է լատվիական Press LV լրատվական հարթակը։

«Այսօրվանից մինչև հոկտեմբերի 8-ը Լատվիայի ողջ տարածքում կանցկացվեն Լատվիայի ազգային զինված ուժերի կողմից կազմակերպված՝ պետության պաշտպանության համապարփակ զորավարժությունները՝ Namejs-2026։ Զորավարժություններին կմասնակցեն 12 հազար զինծառայող և «զեմեսսարգ» (ռազմական աշխարհազորի կամավորներ)՝ բոլոր ստորաբաժանումներից, այդ թվում՝ պետական ​​պաշտպանության ծառայության զինծառայողներ, պահեստազորի զինծառայողներ և դաշնակից զինված ուժեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի «Հյուսիս» բազմազգ դիվիզիայի շտաբի հետ համագործակցությամբ։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի, Լիտվայի և դաշնակից այլ երկրների զինծառայողներ։

 

 

55