Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյո՞ք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի:
«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, նաև մտածեցի՝ կլինի՞, արդյոք, ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց»,- «ՏԱՍՍ»-ին ասել է Պեսկովը։
Ըստ նրա, Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան է եղել Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին։
«Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Փաշինյանը Բիշքեկում «ՇՀԿ+»-ի նիստում առաջին անգամ ելույթ է ունեցել հայերենով, մինչդեռ նախկինում նման միջազգային միջոցառումներում օգտագործում էր ռուսերենը։
Նա ԱՊՀ երկրների առաջնորդներից միակն է եղել, որը գագաթնաժողովում ելույթ է ունեցել ոչ ռուսերեն: