Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը նախ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Դավիթ Իվանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության սահմանած առաջնահերթություններին, կատարողական ցուցանիշներին։

Նախարարը կարևորել է սահմանված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացումը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք այլ հարցեր։

 

137