Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Կանյե-սյուր-Մեր քաղաքի Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են չորս նկար, հաղորդում են TF1-ը և BFM-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ոստիկանությունը սեպտեմբերի 8-ի առավոտյան ահազանգ է ստացել թանգարանում ազդանշան միանալուց հետո։ Տեսախցիկների տեսագրությունները ֆիքսել են, թե ինչպես են երկու գող կտրատում նկարները։

Գողերը փախուստի ժամանակ նետել են գողացված նկարներից մեկը։ Քաղաքապետարանը գողացված աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատել է մոտավորապես ինը միլիոն եվրո։

Չի նշվում, թե որ նկարներն են գողացված։ Հայտնի չէ՝ աշխատանքները Ռենուարի, թե՞ այլ նկարիչների աշխատանքներ են։ Ռենուարի 13 նկարներից բացի, թանգարանում պահվում են նաև այլ նկարիչների, այդ թվում՝ Արիստիդ Մայոլի, Պիեռ Բոնարի և Ռաուլ Դյուֆիի աշխատանքներից։

62