Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 9-10-ին տեղի է ունեցել «Towards an Inclusive and Impactful CBD COP17: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

 

Strengthening Collaboration Between the Government of Armenia and International Environmental NGOs» խորագրով նախապատրաստական հանդիպումը՝ նպատակ ունենալով ամրապնդել ՀՀ կառավարության, միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը։

 

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, REC Caucasus-ի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Ողջույնի խոսքում Արամ Մեյմարյանն ընդգծել է COP17-ի հյուրընկալման և նախագահության ստանձնման կարևորությունը՝ նշելով, որ համաժողովը հնարավորություն է Հայաստանի միջազգային դերն ամրապնդելու և կենսաբազմազանության պահպանության ազգային օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու համար։

 

Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ էկոհամակարգերի վերականգնում, բնահեն լուծումներ, համայնքահեն և գենդերազգայուն ծրագրեր, երիտասարդների ներգրավում, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնում։

 

Հանդիպման երկրորդ օրը քննարկումներն անցկացվել են երեք հիմնական ուղղությամբ՝ գիտահեն որոշումների կայացում, հաղորդակցություն և հանրային ներգրավում, ինչպես նաև COP17-ից հետո նախատեսվող քայլեր։ Մասնակիցներն անդրադարձել են համագործակցության համակարգման, համատեղ նախաձեռնությունների, գիտելիքի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորություններին։

 

Հանդիպման ավարտին նախանշվել են հետագա քայլերը և COP17-ին ուղղված համագործակցության ճանապարհային քարտեզի ձևավորման հիմնական ուղղությունները։

115