Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև դրա շրջանակում կենսաչափական համակարգի ներդրմանը, սահմանների համալիր կառավարմանն ու քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը։
Մասնավորապես՝
- Հայաստանի կառավարության քաղաքական թիրախն է մինչև 2029 թվականը գործողությունների ծրագրի ամբողջական և որակյալ կատարումը՝ եվրոպական կողմին վերջնական գնահատման և համապատասխան որոշման կայացման հնարավորություն տալու համար։
- 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը, որը ներառում է և՛ փաստաթղթերի նոր ձևաչափ, և՛ ամբողջական ենթակառուցվածքի ու տվյալների ստուգման նոր մեխանիզմների ներդրում։
- Նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ մրցութային առաջարկի հիման վրա։
Պետությունը սահմանված արժեքներին որևէ լրացուցիչ շահույթ չի ավելացրել․ այն ներառում է բացառապես նոր անվտանգային ստանդարտների և տեխնոլոգիական լուծումների ներդրման ինքնարժեքը։ Պետությունն այս գործողությամբ ցանկանում է ապահովել որակյալ ծառայություն։
- Սահմանների կառավարման արդիականացումը Հայաստանի երկարաժամկետ ազգային անվտանգության օրակարգի մաս է։ Հայաստանը պետք է ֆիզիկական սահմանների պաշտպանությունից անցում կատարի անվտանգության համապարփակ մոդելի։ Այս համատեքստում կարևոր բաղադրիչ է մասնագիտական կադրերի պատրաստումը։
- Վերարժևորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ Կարևորվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապը, այդ թվում՝ ռեզիդենտությունը և կենսական շահերի կենտրոնը։ Այս փոփոխությունը փոխկապակցված է նաև ընտրական իրավունքի ոլորտում ռեզիդենտության սկզբունքի կիրառման հետ։
11 Սեպտեմբեր, 2026 10:46
279
ՆԳՆ-ն ներկայացնում է կենսաչափական նոր անձնագրերի ձեռքբերման կարգը
14 Օգոստոս, 2026 14:15
Հայաստանի անձնագիրը հարևանների ֆոնին. ի՞նչ կփոխի առանց վիզային ռեժիմը ԵՄ-ի հետ
02 Օգոստոս, 2026 19:35
2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան
10 Հունիս, 2026 11:13