Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը կոչ է արել իր համաքաղաքացիներին նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում քվեարկել հանրապետականների և ոչ թե դեմոկրատ «մի խումբ խելագարների» օգտին։

«Մի՛ հանձնեք այս երկիրը խելագար մարդկանց խմբին միայն այն պատճառով, որ կարող եք չհամաձայնել մեր՝ հանրապետականների որոշ քաղաքական որոշումների հետ։ Ես չեմ խնդրում, որ ինձ հետ համաձայն լինեք ամեն ինչում, չեմ խնդրում համաձայնել վարչակազմի յուրաքանչյուր քայլին։ Սակայն խնդրում եմ տեսնել տարբերությունը հանրապետականների և ծայրահեղականների միջև, ինչպես նաև գնահատել վարչակազմի ձեռքբերումները վերջին 18 ամիսների ընթացքում։ Մենք շատ բան ենք արել և կարող ենք ավելին անել, եթե միասին պայքարենք»,- հայտարարել է նա հինգշաբթի Դալասում՝ ելույթ ունենալով իշխող Հանրապետական ​​կուսակցության ազգային համաժողովում։

 

116