Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդի ներթափանցումը իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Վայց ձորի նախալեռներում կհասնի +33․․․+34, առանձին հատվածներում նույնիսկ +35 աստիճանի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով։
Սեպտեմբերի 17-19-ին օդի ջերմաստիճանը ոչ էկան, մոտ 2-4 աստիճանով կնվազի։
Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և
Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ին նաև կենտրոնական շրջաններում։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։