Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի առևտուրը որոշ երկրների հետ, եթե Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ)՝ երկրի կենտրոնական բանկի գործառույթները կատարող կառույցը, կիջեցնի հիմնական տոկոսադրույքը։ 

«Ես դա կանեմ որոշ երկրների պարագայում։ Այլ ելք չունեմ։ Մենք չենք կարող թույլ տալ (առևտրային) դեֆիցիտ այլ պետությունների հետ հարաբերություններում»,- ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահները թույլ են տվել, որպեսզի ձևավորվեն հսկայական դեֆիցիտներ, և որ ինքը մտադիր է շտկել իրավիճակը, թեև դրա համար ժամանակ կպահանջվի։

153