Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյանը եղանակային նորություններ է հայտնել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը եղանակային նորություններ է հայտնել:
Նա նշել է, որ ջերմ ևամառային օրերը կշարունակվեն:
«Վերջին 5 օրերին ՀՀ-ն գտնվում է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Սեպտեմբերի 15-ին որոշ հատվածներում սպասվում է +34, +35 աստիճաբն տաքություն:
Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի անձևներ են սպասվում հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-ին և 19-ին՝ նաև կենտրոնական հատվածներում»,- ասել է Սուրենյանը: Նա նաև հայտնել է, որ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ ՀՀ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
14 Սեպտեմբեր, 2026 10:36
84