Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում անցկացվող «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը եւ գործնական կիրառումը» թեմայով աշխատաժողովին։

ԱԽ քարտուղարը հանդես է եկել բացման խոսքով՝ ներկայացնելով անվտանգային դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև դրա գործնական կիրառման մեխանիզմները` Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդման համատեքստում։

Աշխատաժողովին մասնակցել են նաեւ Անվտանգության խորհրդի գրասենյակի այլ աշխատակիցներ։

146