Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով ավարտին հասցնել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով ավագ խորհրդական Մասադ Բուլոսը։
«Նախագահը կարծում է, որ հակամարտությունը շուտով կավարտվի, և մտադիր է այն ավարտին հասցնել։ Նա աշխատում է այդ ուղղությամբ։ Նա մարդ է, որը կատարում է իր խոստումները»,- «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի խորհրդականը։
Երբ հարց է հնչել, թե կոնկրետ երբ կավարտվի հակամարտությունը, Բուլոսը պատասխանել է, որ «դա կորոշի նախագահը»։ Խորհրդականի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարը «չափազանց համբերատար» է եղել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը «Axios»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ մտադիր է շուտով կարևոր որոշում կայացնել Իրանի վերաբերյալ՝ արդյոք ներխուժել և ոչնչացնել այն, թե ոչ։