Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրբաթ օրը Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դհոլակիան կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն։

«Նրան վճռական բողոք է ներկայացվել՝ կապված Կիևի վարչակարգին անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինության համակարգերի մատակարարումները Լոնդոնի կողմից շարունակաբար ավելացնելու հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Դեմարշի ընթացքում նշվել է, որ Ուկրաինայի հարցում Միացյալ Թագավորության կոշտ առճակատողական դիրքորոշումն ակնհայտորեն ուղղված է զինված հակամարտությունը բոլոր հնարավոր միջոցներով երկարաձգելուն և սրելուն, ինչպես նաև միայն հեռացնում է քաղաքական կարգավորման հեռանկարը»,- հայտնել են նախարարությունից։

Գերատեսչությունը նշել է, որ «բրիտանական կողմին է ներկայացվել այն միջազգային պարտավորությունների ցանկը, որոնք վերջինս խախտում է՝ Կիևին ցուցաբերվող աջակցության միջոցով»։

145