Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նվաճել է RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին:

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած RAF 13 մրցաշարում 26-ամյա հայ ըմբիշը մրցել է Օստին Դեսանտոյի հետ ու հաղթել 6:3 հաշվով։

27-ամյա ամերիկացի ըմբիշը RAF-ում 3 հաղթանակից հետո կրել է առաջին պարտությունը և զրկվել տիտղոսից: Արսեն Հարությունյանն այս տարի է նորամուտը նշել RAF-ում և տարել երրորդ հաղթանակը: Նախորդ երկու գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 14։4 հաշվով հաղթել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթին ու 6։5 հաշվով` ամերիկացի Բեն Դավինոյին:

172