Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սևանա լիճ բաց թողեցինք Սևանի իշխանի «գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ»։

Այս մասին իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Մանրաձկների բացթողումն իրականացրել ենք Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը մեր բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման բացթողում ևս մեկ քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ճանապարհին։

Շարունակելու ենք հետևողական աշխատանքները Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Այս տարի նախատեսում ենք բաց թողնել 1 մլն մանրաձուկ»,- գրել է նախարարը։

50