Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը՝ նվիրված հայկական երկաթուղու գործունեությանը։ Հանդիպումն անցնում է առանց մամուլի ներկայացուցիչների մասնակցության։ Մասնագետների աշխատանքը նախատեսված է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում։

Աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հանդիպումից հետո։

Վարչապետի խոսքով՝ խմբի խնդիրն է առաջարկներ մշակել Հայկական երկաթուղու մրցունակության բարձրացման ուղղությամբ։

Economy of Armenia

 

38