Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը չի տուժել այն բանից հետո, երբ Պերուում պատարագի մասնակիցներից մեկը նրա ուղղությամբ տերողորմյա է նետել, որն էլ դիպել է նրա աչքին։ Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

«Սրբազան հայրն աննշան հարված է ստացել փոքրիկ տերողորմյայից, երբ Լիմայում՝ ավտոմեքենայից ողջունում էր հավատացյալներին, սակայն չի տուժել»,- ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության՝ Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լիմայում մատուցված հանդիսավոր պատարագից հետո Հռոմի պապը մեկնել է Կալյաոյում գտնվող Պերուի ռազմաօդային ուժերի ավիաբազա, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն՝ երկրի քաղաքացիական և եկեղեցական իշխանությունների մասնակցությամբ։

Ավելի վաղ հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Պերուում Հռոմի պապ Լևոն XIV-ի մատուցած պատարագի մասնակիցներից մեկը տերողորմյա նետում նրա ուղղությամբ և դիպչում աչքին։

52