Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ շուրջ 130 000 եմենցիներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ «Անսար Ալլահ» ապստամբական շարժման (հուսիթներ) կողմից ռազմական գործողությունների սրման պատճառով։

«Տվյալները ցույց են տալիս, որ 129 438 մարդ (կամ 21 573 ընտանիք) տեղահանվել է՝ ապաստան փնտրելով անկայունության խորացման պայմաններում»,- նշված է ՄՄԿ-ի կայքում։

Կազմակերպությունը նշում է, որ տեղահանվածների թիվը շարունակում է աճել։ Ավելի անվտանգ վայրեր հասնելով՝ եմենցիները դժվարությունների են բախվում՝ աջակցության պակասի պատճառով։ ՄՄԿ-ն նաև ընդգծել է, որ մոտ 3100 եմենցի լքել է երկիրը՝ Կարմիր ծովով անցնելով Ջիբութի։

153