Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը մշտապես տեղեկացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, նախագահը մեր պատվիրակության կողմից մշտապես տեղեկացվում է Աբու Դաբիում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ նոյեմբերի 11-ին պատվիրակությունների հանդիպումը շարունակվում է։

«Իհարկե, պետք է սպասել Աբու Դաբիում բանակցությունների այսօրվա փուլի ավարտին, որից հետո մեր պատվիրակությունն արդեն տեղում կներկայացնի մանրամասները»,- ասել է Պեսկովը։

134