Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 

Երեկ Հանրապետության հրապարակում հրաշալի համերգ է տեղի ունեցել․ հազարավոր մարդիկ Երևանի սրտում տոնում էին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սա կարևորագույն տոնն է։

Բայց, ցավոք, երեկվանից միջոցառման շուրջ տարբեր ցածրորակ շահարկումներ են շրջանառվում։

Հայաստանում պետք է լինեն համերգներ, մշակութային միջոցառումներ և տոնակատարություններ։

Հայաստանը պետք է զարգանա, իսկ մայրաքաղաք Երևանը և մեր մարզերը պետք է զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դառնան։

Եվ բնական է, որ յուրաքանչյուր մեծամասշտաբ միջոցառում ենթադրում է նաև համապատասխան ծախսեր։

156