Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։

Նախարարներն ընդգծել են բարձր մակարդակի շարունակական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

Ընդգծվել են նաև դիվանագիտության, երկխոսության, ինչպես նաև խաղաղության և կայունության խթանման կարևորությունը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

167