Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են շուտով ևս մեկ հանդիպում ունենալ, թեև քիչ հավանական է, որ այն տեղի ունենա Ֆլորիդա նահանգի Մայամիի մերձակայքում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում։

Լրագրողները Թրամփին խնդրել են մեկնաբանել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ հանդիպման հեռանկարները։ «Դե, չգիտեմ։ Գիտեմ, որ նա կհանդիպի։ Մենք արդեն հանդիպում ենք ունեցել Ալյասկայում։ Կարծում եմ՝ նա պատրաստ կլիներ ևս մեկին։ Մայամիի մասով վստահ չեմ»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն ընդգծել է իր համոզմունքը, որ Պուտինը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։

«Նա պատրաստ է հանդիպել։ Նա պատրաստ է։ Նա կցանկանար, որ պատերազմն ավարտվեր։ Կարծում եմ՝ երկուսն էլ ուզում են, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

92