Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ամերիկյան ներկայացուցիչների և իրանական պատվիրակության միջև կայացած երեք ժամ տևած հանդիպումը «շատ լավ» է անցել, հնչել են բազմաթիվ լավ գաղափարներ, հայտնում է Axios-ը։

«Սթիվը և Ջարեդը այսօր շատ արդյունավետ հանդիպում են անցկացրել իրանցի միջնորդների հետ։ Կարծում եմ՝ գործարքի հասնելու համար մեծ թափ կա։ Բոլորից հենց դա ենք լսում», - ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շուտով կրկին կհանդիպեն։

Tasnim լրատվական գործակալությունը նաև հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ ամերիկյան կողմի խնդրանքով։

75