Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ի թիվս բազմաթիվ այլ թեմաների, քննարկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որը ժամանել է Միացյալ Նահանգներ։

«Ես կխոսեմ այդ և շատ այլ հարցերի մասին։ Բայց ամեն ինչ լավ է ընթանում, այդ թվում՝ նաև այդ հարցում»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Իսլամական Հանրապետության վերաբերյալ համապաստախան հարցին։

Սի Ծինփինը Միացյալ Նահանգներ է ժամանել սեպտեմբերի 23-ին․ Թրամփը նրան դիմավորել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում։

Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների՝ Սի Ծինփինի պետական ​​այցը Միացյալ Նահանգներ կտևի սեպտեմբերի 23-25-ը։ Ավելի վաղ՝ մայիսի 13-15-ը, Թրամփն էր եղել Չինաստան։

123