Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սի Ծինփինը՝ տիկնոջ՝ Փեն Լիյուանի ուղեկցությամբ, ժամանել է Միացյալ Նահանգներ՝ եռօրյա պետական այցով։ Նրանց Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» միացյալ ռազմակայանի օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ժամանումից հետո չինական պետական լրատվամիջոցների տարածած հայտարարության մեջ Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։
Ըստ Ծինփինի՝ Պեկինը և Վաշինգտոնը պետք է զարգացնեն հարաբերությունները՝ հիմնվելով կառուցողական ռազմավարական կայունության վրա, և ընդլայնեն համագործակցության ու շփումների հնարավորությունները տարբեր ոլորտներում։
Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է «մտքերի փոխանակում նախագահ Թրամփի հետ՝ երկկողմ հարաբերություններին և գլոբալ իրավիճակին վերաբերող առանցքային հարցերի շուրջ»։