Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը որևէ մանրամասն տեղեկություն չունի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի մասին, որի նախապատրաստման մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ այտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր լայնածավալ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման մասին, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ համապատասխան հարցերը քննարկվել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ։
Թրամփը հրաժարվել էր բացահայտել բանակցությունների բովանդակությունը, սակայն վստահություն էր հայտնել, որ համաձայնագրի կնքումը հաջողությամբ կավարտվի։ Նա նաև ենթադրել էր, որ համաձայնագրի բոլոր մասնակիցները գոհ կմնան դրա պայմաններից։