Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի գրավոր հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար «նոր գաղափարներ» կպահանջվեն։

«Եթե խաղաղություն պետք է հաստատվի, ապա դա տեղի կունենա որոշակի նոր գաղափարների և մոտեցումների շնորհիվ, և մենք պատրաստ ենք դրանցից մի քանիսն առաջարկել համապատասխան միջավայրում ու ձևաչափով, եթե հնարավորություն ընձեռվի և ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։ Մենք պատրաստ ենք դրական դերակատարում ունենալ այդ գործընթացում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն նշել է, որ «մեծ աշխատանք» կպահանջվի, և որ խաղաղ կարգավորման հնարավոր չի լինի հասնել մեկ հանդիպման ընթացքում։ «Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե պայմաններն ու գործոնները փոխվեն՝ դա հնարավոր դարձնելու համար, մենք պատրաստ ենք դրան. նախագահը ձգտում է դրան»,- ընդգծել է նա։

120