Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիան զորքեր և ռազմական տեխնիկա կտեղակայի Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները պաշտպանելու նպատակով։ Այս մասին «France 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Սա հենց այն հարցն է, որի շուրջ մենք այսօր վերջնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք սաուդցիների հետ։ Մենք ռազմական միջոցներ՝ մասնավորապես զորքեր, ռադարային կայաններ և հակաօդային պաշտպանության համակարգեր կտեղակայենք այդ օբյեկտը պաշտպանելու համար»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ դա չի նշանակում, թե Ֆրանսիան ներքաշվում է որևէ հակամարտության մեջ։

72