Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) արտաքին գործերի նախարարների 25-րդ ամենամյա հանդիպմանը։

Նա նշել է, որ տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ինտեգրումը հնարավորություն է տալիս ստեղծել համաշխարհային առևտրի ավելի կայուն ճարտարապետություն։

Ընդգծելով, որ խաղաղությունը կայուն կապերի հաստատման նախապայման է՝ Ջեյհուն Բայրամովը որպես օրինակներ նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև TRIPP նախաձեռնությունը, որը կընդլայնի տարածաշրջանային և գլոբալ տարանցիկ ցանցերը։

151