Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Սարյան 24/1 հասցեն շատ շուտով կունենա նոր և բարեկարգ տեսք:
«Այստեղ նախկինում տարբեր կառույցներ էին, որոնք անցյալ տարի ապամոնտաժվեցին, տարածքը բացազատվեց, և հիմա արդեն կունենանք նաև բարեկարգված, նոր ֆորմատի հանրային վայր»։ Այս տարածքը վերափոխվելու է շատ հետաքրքիր նոր հանրային վայրի, որը մեր վերջին արած աշխատանքներից տարբերվելու է։ Սա լինելու է յուրահատուկ վայր, որտեղ ավելի շատ ուղղվածությունը լինելու է մանկահասակ տարիքի, դպրոցական տարիքի երեխաների համար։ Այն նախատեսված է լինելու ավելի շատ կրթական վայր, որտեղ երեխաները կարող են գալ, զբաղվել, կրթվել և իմանալ Երևանի և Հայաստանի բուսականության, կենդանական աշխարհի մասին։ Կարծում եմ, որ հոկտեմբերի 17-ին մենք արդեն ամեն ինչ անելու ենք, որ այս աշխատանքները ավարտվեն և հասցնենք այս հիասքանչ վայրը ձեր դատին»,- հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։