Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը կից շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց և օգտագործում այն:
 
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը տղամարդու տանը կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 1800 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով 21 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ մոտ երեք գրամ մոխրագույն զանգվածով։
 
63-ամյա տղամարդը տեղափոխեց ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

91