Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

United Launch Alliance (ULA) ընկերության Vulcan հրթիռը վթարի է ենթարկվել Ֆլորիդայից արձակվելուց կարճ ժամանակ անց։ Հրթիռի վրա եղել է Amazon ընկերության 40 արբանյակ։ Այս մասին, հղում անելով Reuters-ի հրապարակմանը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։

Արտակարգ իրավիճակն առաջացել է արձակումից մոտ 10 րոպե անց։ ULA-ում հաստատել են, որ կրող հրթիռի մոտ անսարքություն է առաջացել, ինչի հետևանքով այն չի կարողացել արբանյակները դուրս բերել ուղեծիր։ Վթարի պատճառը դեռևս չի հաջողվել պարզել։

Լրագրողների նշմամբ՝ միջադեպը լուրջ հարված է ULA-ի առաջատար հրթիռային ծրագրին։ Vulcan հրթիռը համատեղ արտադրում են Boeing և Lockheed Martin ընկերությունները։ ULA-ն հույս ուներ դրա միջոցով սկսել կանոնավոր արձակումներ՝ Amazon-ի արագ զարգացող արբանյակային ինտերնետային ցանցի համար։

 

 

95