Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
29 Սեպտեմբեր, 2026 09:50
130