Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ ինքնաթիռի առևանգման վերաբերյալ ահազանգից հետո՝ հայտնում են լրատվականները։

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի Boeing 737 ինքնաթիռը վտանգի ազդանշան (7700 կոդ) է ուղարկել, որին հաջորդել է 7500 կոդը՝ ազդարարելով ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին։

Որոշ տվյալներով՝ Flydubai-ի օդաչուները կռվել են օդաչուների խցիկում և ակտիվացրել ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան տվող կոդը։

135