Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ձևաչափով  մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունենում Մինսկում։

Տեղեկությունը Araratnews-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Նշենք, որ ԵՄԽԽ-ի նիստը, որն անցկացվում է սահմանափակ ձևաչափով և մեկնարկել է Մինսկում՝ ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։

Իսկ ավելի ուշ կկայանա Խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարությունները։ Միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են կենտրոնանալ լոգիստիկայի ոլորտում համագործակցության վրա։ Մասնավորապես նրանք մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման զարգացումը։

Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական ոլորտում կապերի ամրապնդմամբ։ Ասոցիացիայի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

 

Գեղամ ԱԴՅԱՆ

152